
Գորիսում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզվում են
Մայիսի 25-ի գիշերը Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ ոստիկանությունը նոր տվյալներ է հաղորդում: Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության` ոստիկանության Գորիսի բաժնում մայիսի 26-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիսի բնակիչ, 1987 թ. ծնված Էյներ Խ.-ն մայիսի 25-ին Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկի մոտ ծեծի է ենթարկել Գոռ և Արթուր Հ.-երին:
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում` մայիսի 26-ին Էյներ Խ.-ն և Գոռ Հ.-ն ներկայացել են ոստիկանության Գորիսի բաժին և կատարվածի մասին տվել բացատրություններ: Մայիսի 27-ին Արթուր Հ.-ն է ներկայացել ոստիկանության Գորիսի բաժին և տվել բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հետաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել