
«Ադրբեջանցիք մեր հետ էդ տեխնիկան կիսելու են»
«Թող վաճառեն, փող ունի, առնում ա, հետո մեր հետ կիսվելու ա»,- անդրադառնալով Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 100 Т-90С տանկ վաճառելու հանգամանքին՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:
Պատասխանելով «Հետքի» հարցին, թե ինչ նկատի ունեք «կիսվել» ասելով, երբ է դա լինելու, գեներալը պատասխանեց. «Ադրբեջանցիք մեր հետ էդ տեխնիկան կիսելու են: Երբ կռիվը սկսի, հանկարծ փորձեն օգտագործել, երբ որ ուզենան մեր վրա օգտագործեն, մենք իրանց հետ կկիսվենք»: Գրիգորյանը հայտնեց, որ ինքը, որպես ԵԿՄ նախագահ, այս թեմայի շուրջ խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ. «Ասել եմ նախարարին լավ մասնագետներ բերեն, Т-90С-ի մասնագետներ պատրաստեն, որ պատերազմ սկսի թուրքերի հետ, կիսվենք: Իրանք փող ունեն, առնում են, բայց հետո մեր հետ կկիսվեն»:
Նա նշեց, որ չկա որևէ երաշխիք, որ պատերազմ չի սկսվի, բայց շեշտեց, որ հայկական բանակն իր մարտունակությամբ կպահի ՀՀ անկախությունը: «Ոչ մեկն այս երկիր մոլորակի վրա գառանտիա չունի՝ կռիվ կլինի՞, թե՞ չի լինի: Մենք եթե լավ լինենք, հզոր լինենք, միասնական լինենք, անկախությունը կպահենք: Իսկ եթե պառակտվեցինք, թուլացանք, գաղթվեցինք, իրար չհասկացանք, միշտ վատը տեսանք, վատից խոսացինք, հնարավոր ա՝ վտանգներ լինեն: Դե, որ սենց վերցնենք Նոստրադամուսն էլ չի կարա պատասխանի… Հենա, Ուկրաինայի պես երկիրը իրա սաղ տեխնիկան ծախեց սրան-նրան, բայց էսօր ինքն ընկել ա կռվի մեջ, տեխնիկա էլ չունի»,- նշեց նա:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել