
Նարեկ Սարգսյանն ամեն ինչ կանի, որ համալիրի վաճառքից հետո կառույցը ճարտարապետական զեղումների չենթարկվի
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տեղյակ է մարզահամերգային համալիրի վաճառքի շուրջ բարձրացված մտահոգությունների մասին ու դրանք համարում է տեղին: Նախարարը շեշտում է, որ ամեն ինչ կանի կառույցը ճարտարապետական զեղումներից զերծ պահելու համար:
Այս մասին, պատասխանելով «Հետքի» հարցին, թե հաշվի առնելով մեծ ընդվզումը համալիրի վաճառքի հետ կապված, ճիշտ եք համարում որոշումը՝ աճուրդի հանել այդ կառույցը, ասաց նախարարը:
«Ես աճուրդի հետ կապված չեմ կարող ասել, նման գործառույթներ մենք չունենք: Ինձ հայտնի են ճարտարապետների ու հեղինակների մտահոգությունները՝ կապված այդ կառույցի արժեքի հետ, և պետք է ասել, որ այդ մտահոգությունները տեղին են: Ես պատրաստվում եմ անպայման հասկանալ, թե պայմանագրում ինչ է գրված: Քանի որ շենքը ավարտուն ճարտարապետական համալիր է և արտահայտում է խորհրդային շրջանի տվյալ տիպի տեխնոլոգիաների կիառում, ցանկացած պարագայում պետք է զերծ մնանք համալիրի հետ կապված որևէ ձևախեղումներից: Իմ խնդիրն է ամեն ինչ անել, որ ճարտարապետական զեղումներ չլինեն»,- նշեց նա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել