HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ղզլդարի» ընդերքը շահագործվում է ապօրինի

Շիրակի մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 291-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Շիրակի մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Անիի բաժնի հետաքննության մարմնի աշխատակիցները, ստանալով «Ղզլդար» կոչվող տարածքում ընդերքի ապօրինի շահագործման վերաբերյալ տեղեկություններ, իրենց լիազորություններն իրականացնելիս հայտնաբերել են ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` ենթադրաբար կատարված հանցագործության նյութական հետքեր: Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ 2013թ. հոկտեմբերին առանց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի վերահսկողության պետական տեսչության համաձայնության և համապատասխան պայմանագրի` «Ղզլդար» կոչվող տարածքում ընդերքն ապօրինի շահագործվում է:
ՀՀ ոստիկանության Անիի բաժնի հետաքննության մարմնի աշխատակիցները ստուգման նյութերում քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության պայմաններում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հանցագործության դեպքը հաշվառումից թաքցնելու դիտավորությամբ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter