HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏելը» խոչընդոտել է «Ռոստելեկոմ»-ի գործունեությանը

«Ռոստելեկոմ» ընկերությունը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին` հայտնելով, որ իր ծառայությունների աշխարհագրությունը ընդլայնելու և բաժանորդներին ինտերնետ կապ տրամադրելու նպատակով անհրաժեշտ է վարձակալել  «ԱրմենՏել» ընկերությանը պատկանող որոշ ենթակառուցվածքներ: «Ռոստելեկոմը» տեղեկացրել է նաև, որ օրենսդրության պահանջին համապատասխան կատարել է բոլոր վճարումները: Սակայն «ԱրմենՏել»-ը «Ռոստելեկոմին» ներկայացրել է պայմանագիր, որտեղ բացի օրենսդրությամբ սահմանված վարձակալական գումարից, ներառված են եղել նաև լրացուցիչ այլ վճարներ, որոնք տարեկան հաշվով կազմում են մոտ 1. 720. 000 դրամ:

«Փաստացի «Ռոստելեկոմը» չի կարող այդ ծառայությունները ստանալ մեկ այլ ընկերությունից, քանի որ նման ենթակառուցվածքներ ունի միայն  «ԱրմենՏելը»:  Վստահ լինելով, որ ընկերությունն այլընտրանք չունի, «ԱրմենՏելը» փորձել է վերջինիս պարտադրել պայմաններ և լրացուցիչ գումարներ գանձել:   «ԱրմենՏելը» պարտավոր է բավարարել ցանկացած ընկերության դիմում, եթե վերջինս կատարել է համապատասխան ֆիքսված վճարումները:

Նիստի ընթացքում «Ռոստելեկոմի» տնօրեն Հայկ Ֆահրամազյանը տեղեկացրեց, որ Հանձնաժողովի միջամտության արդյունքնում խնդիրը արդեն իսկ կարգավորվել է և առանց լրացուցիչ պայմանների և վճարների պարտադրման, «ԱրմենՏելը» կնքել է պայմանագիրը»,- տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter