Օդի ջերմաստիճանը կբարձրանա` 2-4, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով
Մայիսի 30-ին` առավելապես լեռնային շրջաններում, հունիսի 1-4-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քամին` հարավ-արևելյան, 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 31-01-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի` 3-5 աստիճանով: Երևանում մայիսի 30-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հունիսի 1-4-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Մանրամասն` այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել