Գործազրկությունը, ըստ սոցապ նախախարի, նվազել է
Այսօր Ազգային ժողովում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ նախորդ տարվա հաշվետվությունը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա ասաց, որ գործազրկությունը նախորդ տարիների համեմատ նվազել է` կազմելով 16, 2 տոկոս՝ անցյալ տարվա 17,3-ի փոխարեն: Թեև, սոցապ նախարարությունը եղել է տարվա աղմկահարույց ոլորտը, հաշվի առնելով կուտակային կենսաթոշակային համակագի ներդրումը, գործազրկության համար հատկացվող նպաստների վերացումն ու բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին օրենքի ընդունումը, ԱԺ պատգամավորները որևէ հարց չուղղեցին նախարար Արտեմ Ասատրյանին: Իսկ քննարկմանը մասնակցում էին ոչ միայն ՀՀԿ-ական պատգամավորները (Գարեգին Նուշիկյան, Հակոբ Հակոբյան, Ռուբեն Հովսեփյան), այլև՝ ընդդիմադիր պատգամավորներ (Լյուդմիլա Սարգսյան, Աղվան Վարդանյան): ՀԱԿ պատգամավոր Լ. Սարգսյանը, ով քննարկման ժամանակ հարցեր չտվեց նախարարին, նրան մոտեցավ քննարկումից հետո: Առանձնանալով Ասատրյանի հետ` նա նրան մի քանի հարց տվեց կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Իսկ երբ լրագրողները նախարարին հարցրին, թե արդյոք պայմանավորվել էր պատգամավորների հետ, որ իրեն հարցեր չուղղեն, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Բացարձակ: Պատգամավորները հարցեր տալիս են այն դեպքում, երբ հարցադրումները շատ առարկայորեն իրենց հուզում են, և տվյալ դեպքում եթե հարցեր չեն եղել, ուրեմն բյուջեի կատարողականի վերաբերյալ բոլոր հարցերին պատասխաններ ունեցել են»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել