Գալուստ Սահակյանը հիշեց իր մանկությունը, Հերմինե Նաղդալյանն էլ երգեց (տեսանյութեր)
Այսօր հունիսի մեկն է` երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տոնի առիթով մանուկների համար Երևանի կենտրոնում կազմակերպվել էին տարբեր միջոցառումներ: Երեխաների առջև իր դռներն էր բացել նաև Ազգային ժողովը. խորհրդարանի այգում մանուկների համար կազմակերպվել էր համերգ: Երեխաներին ողջունելու էր եկել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` իր որդու և թոռների ուղեկցությամբ:
Նա պտտվեց այգում, բարևեց երեխաներին, նկարվեց նրանց հետ, նամակներ ստացավ բազմաթիվ ծնողներից` խոստանալով արձագանքել դրանց: «Հետքի» հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է եղել Ձեր մանկությունը, Գ. Սահակյանը պատասխանեց. «Ես իմ մանկությունից շատ գոհ եմ եղել, թեև շատ բարդ ժանակաշրջանում եմ ծնվել: Մանկությունս անցել է մեր ժողովրդի հետ մաքառումների ճանապարհին: Այնպես որ իմ կյանքի բոլոր ճանապարհները ես համարում եմ խոչընդոտների հաղթահարման, հպարտության մի փորձություն»:
Մինչև Գ. Սահակյանը հիշում էր իր մանկությունը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ մանուկների շրջապատում երգում էր հայտնի «Երևան» երգը:
Մանրամասները՝ «Հետք» տեսանյութերում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել