Արաս Օզբիլիզը և Կառլեն Մկրտչյանը չեն մասնակցի Գերմանիա-Հայաստան հանդիպմանը
Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, հունիսի 6–ին Գերմանիայի Մայնց քաղաքում տեղի ունենալիք Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպմանը չեն մասնակցի Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստներ: Երեկ տեղի ունեցած Ալժիր-Հայաստան խաղում վնասվածք ստացավ Արաս Օզբիլիզը, ով փոխարինվեց: Օզբիլիզը մեկնելու է Հոլանդիա, որտեղ կենթարկվի բուժզննման: Միայն դրանից հետո պարզ կդառնա, թե որքանով է լուրջ նրա վնասվածքը: Գերմանիա-Հայաստան հանդիպմանը չի մասնակցի նաև Կառլեն Մկրտչյանը, ով խնդիրներ ունի կույր աղիքի հետ կապված և այսօր վիրահատության է ենթարկվել Ժնևում:
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը Շվեյցարիայում: Այսօր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հանգիստ էր տվել ֆուտբոլիստներին:
Վաղը թիմը մեկ օրով կտեղափոխվի Լոզան, որտեղ կանցկացնի ֆիզպատրաստության թեստեր Լոզանի մարզական համալսարանում, իսկ հունիսի 3-ի առավոտյան ուղիղ չարտերային թռիչքով կմեկնի Գերմանիա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել