HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխաների օրը՝ Ջավախքում

Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ջանքերով Ախալքալաքի քաղաքային այգում հանդիսավորությամբ նշվեց երեխաների պաշտպանության միջազգային օրը: Միջոցառումից առաջ Սուրբ Խաչ եկեղեցում, ձեռամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանի և Ախալքալաքի հոգևոր հովիվ տեր Տաթև քհն Մարուքյանի, կատարվեց մանուկների օրհնության կարգ, որին հաջորդեց երեխաների համար խոստացված մատաղի արարողությունը` ի արևշատություն Րաֆֆի Օհանիսյանի, Կարեն ֆանրաթյանի և Լեգրան Սմբատյանի: Մատաղը բաժանվեց հավաքված երեխաներին:

Օրը լի էր անակնկալներով:Քաղաքային այգին վերածվել էր հեքիաթային պարտեզի, որի ամեն մի անկյունում երեխաներին սպասում էին հեքիաթի հերոսներ և անկանխատեսելի խաղեր ու մրցանակներ:

Երեխաների տոնը անմոռաց դարձնելու համար առաջնորդական փոխանորդության հրավերով իրենց կատարումներով հանդես եկան «Վաչիան» պարային համույթի սաները և «Ջավախք» ազգագրական անսամբլը:

Ինչպես տեղեկացնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը, միջոցառման անցկացմանն իրենց ներդրում ունեցան նաև տեղական իշխանությունը և Open Borders կազմակերպությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter