
Առաջին բացօթյա կինոթատրոնը Հայաստանում (լուսանկարներ)
Մարզահամերգային համալիրի հարևանությամբ գտնվող բլրի վրա այսօր մեկնարկեցին Հայաստանում առաջին բացօթյա կինոթատրոնի՝ CornPop Cinema-ի ցուցադրումները:
Ֆիլմերն ընտրվում են CornPop Cinema-ի ֆեյսբուքյան էջում՝ օգտատերերի օգնությամբ:
Նախաձեռնության հեղինակները Տաթևն ու Գևորգն են: Բացօթյա կինոթատրոնում ցուցադրվելու են տարբեր ժանրերի ֆիլմեր: 1000 դրամ արժողությամբ տոմսը կարելի է ձեռք բերել հենց տեղում. տոմսի հետ տրվում են նաև բարձեր ու տաք ծածկոցներ: Պոպկորն ու զովացուցիչ ըմպելիքներ կարելի է գնել շարժական վաճառակետի վերածված «Երազ» ավտոմեքենայում:
Բացօթյա կինոթատրոնը շարունակելու է ֆիլմերի ցուցադրությունը մինչ հոկտեմբերի վերջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել