HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրը

Բրիտանական խորհուրդը հայտնում է, որ 18 ամիս տևողությամբ և 949 670 եվրո բյուջեով «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրն իրականացնում է Բրիտանական խորհուրդը, գործընկերներ` Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Գրանթ Թորնթոնի և Թոմսոն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը:

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի` Եվրոպական Միության մերձեցման գործընթացը և նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը` ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության աջակցության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:

Ծրագրի բաղադրիչներն են`

1. Ծրագիրը կաջակցի ՀԿ-ների համար իրավական և ֆինանսական շրջանակների ստեղծմանը, որոնք կբարձրացնեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսական կայունությունը և կամրապնդեն սոցիալական ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նրանց հնարավորությունները:

2. Ծրագիրն ուղղված է քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացմանը քաղաքացիական հասարակության ձևավորման գործում նրանց առավել ակտիվ ներգրավման նպատակով:

3. Ծրագիրը կաջակցի լրատվամիջոցների կարողությունների բարձրացմանը և նրանց արհեստավարժության բարձրացմանը:

4. Ծրագիրը կնպաստի նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter