HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ընդունել է եգիպտացի գործարարների պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց եգիպտացի գործարարների  պատվիրակությանը՝  Կայուն զարգացման  եգիպտական խորհրդի նախագահ  եւ գործարար Մոթազ Ռասլանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են անշարժ գույքի,  զբոսաշրջության,  հանքարդյունաբերության,  սննդի արտադրության, ներդրումային ոլորտների  խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: Այցը ճանաչողական է, եւ գործարարները նպատակ ունեն  տեղում  ծանոթանալ համագործակցության հնարավորություններին:

Փոխվարչապետը ողջունելի համարեց պատվիրակության այցը՝ ընդգծելով, որ  Եգիպտոսի հետ բոլոր ուղղություններով հետաքրքիր եւ բավականին ինտենսիվ համագործակցություն է եղել : «Վերջին տարիներին Եգիպտոսի ներքին  իրադարձություններով պայմանավորված՝  երկկողմ  կապերին նոր խթան հաղորդելու  կարիք  կա, եւ մենք ուրախ ենք, որ Եգիպտոսում հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ:  Հայկական կողմը նույնպես կարեւորում է բարեկամ Եգիպտոսի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը, եւ կառավարությունը պատրաստակամ է աջակցել փոխշահավետ ծրագրերի իրականացմանը»,-ընդգծեց փոխվարչապետը:

Ըստ նրա՝ երկկողմ համագործակցության տեսանկյունից  հեռանկարային կարող են լինել գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների,  վերամշակող արտադրության,  ոսկերչության, անշարժ գույքի ոլորտները: Հայաստանը կարող է  նաեւ  կամուրջ հանդիսանալ դեպի ավելի մեծ, մասնավորապես՝ ԱՊՀ երկների  շուկաներ դուրս գալու համար:

Հյուրերն իրենց հերթին ընդգծեցին,  որ հետաքրքրված են Հայաստանի հետ տնտեսական  կապերի զարգացմամբ եւ  համագործակցության նոր հնարավորություններով: Նրանք այցը բավականին արդյունավետ համարեցին եւ  հույս հայտնեցին, որ արդեն հաջորդ այցելության ժամանակ հնարավորություն  կունենան  խոսել կոնկրետ ծրագրերի մասին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ դեսպանատան միջոցով Հայաստանի տնտեսական  եւ ներդրումային  դաշտի  վերաբերյալ անհրաժեշտ  տեղեկատվություն կփոխանցվի եգիպտական ընկերություններին: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter