HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ պատգամավոր. «Գուցե պայմանավորվել էին, որ Սերժ Սարգսյանը չարձագանքի Ալիևի նամակին»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը կարծում է, որ Աստանայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կեցվածքը «խեղճացած» չէր: Հիշեցնենք, որ Աստանայում Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևը ընթերցեց Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի նամակն այն մասին, որ Հայաստանը պետք է մտնի Եվրասիական միություն առանց Լեռնային Ղարաբաղի: ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն էլ Աստանյում որևէ պատասխան չտվեց հնչեցրած հայտարարություններին և միայն մի քանի օր անց Ծաղկաձորում հայտարարեց, որ այն «տհաճ էր», բայց վտանգավոր չէր ՀՀ համար:

«Հետքի» հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք իրավացի չե՞ն գնահատականները, որ Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանը նամակի ընթերցումից հետո, չպատասխանելով դրան, ցույց տվեց, որ Հայաստանը խեղճացած ու անարժանապատիվ վիճակում էր, գարեգին Նուշիկյանը պատասխանեց. «Նազարբաևն ի՞նչ ասեց՝ ասեց, որ դա հետագայի հարց է: Ալիևը երևի խնդրանքով դիմել էր նրան, որ նամակն ընթերցի, Նազարբաևն էլ ընթերցեց՝ կոլեգայի նկատմամբ լավ ժեստ արեց ընդհամենը»:

Նա դժվարացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ Ս. Սարգսյանը պատասխաներ Նազարբաևին, բայց միևնույն ժամանակ հայտարարեց, որ գուցե Ս. Սարգսյանն ու Նազարբաևը պայմանավորվել էին միմյանց հետ՝ նամակը թողել անպատասխան: «Գուցե համաձայնեցված է եղել Նազարբաևի ելույթը Ս. Սարգսյանի հետ ու եթե չպատասխանեց, ուրեմն ավելի ճիշտ էր: Երևի որոշել էին, որ հարցն  ուղղակի հնչեցվի, որովհետև դա որևէ մեկի կողմից արձագանք չունեցավ. հնչեցվեց ու անցան առաջ»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter