Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է ծանրաքաշ բեռնատարների համար
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ«Լոռու ՃՇՇ» ՓԲ-ի և «Ալավերդու ՃՇՇՁ» ԲԲ-ի աշխատակիցների կատարած աշխատանքների շնորհիվ հունիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ծանրաքաշ բեռնատար մեքենաների համար միակողմանի երթևեկելի է դարձել նույ օրը՝ ժամը 19.30-իսահմաններում, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 ավտոճանապարհի 30-րդկիլոմետրում սողանքային փլուզման հետևանքով երկկողմանի փակված Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը:
Այս պահի դրությամբ Ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են:
Երկկողմանի երթևեկությունը վերականգնվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել