HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են հայ-իտալական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ` հունիսի 3-ին, հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար տիկին Ռոբերտա Պինոտտիի հետ:

Ինչպես տեղեկացնում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Իտալական կողմը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը միջազգային կայունության և խաղաղության պահպանման գործողություններին` հատկապես ընդգծելով Հայաստանի` Լիբանանում իրականացվող ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը ուժեր տրամադրելու պատրաստակամությունը: Կողմերն ընդգծել են, որ համատեղ մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողությանը նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար, մասնավորապես ռազմական ոստիկանության, ռազմական կրթության և այլ բնագավառներում:

Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել նաև միջազային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Իտալիայի կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև Լիբանանում Միավորված Ազգերի Ժամանակավոր Ուժերի շրջանակներում համագործակցության և օժանդակության մասին» տեխնիկական համաձայնագիրը, որով կարգավորվում են ՅՈՒՆԻՖԻԼ-ի իտալական զորախմբի կազմում հայկական խաղաղապահ դասակի ընդգրկման ընթացակարգերը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter