HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրականացվել են բրուցելոզի դեմ պայքարի միջոցառումներ. նախնական ախտորոշմամբ 80 հիվանդ է գրանցվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տեղեկատվություն է ստացվել, որ հանրապետության մարզերում, մասնավորապես` Կոտայքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, առանձին բնակիչների տնտեսությունների գյուղատնտեսական կենդանիների շրջանում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր: Հիվանդների վաղաժամ հայտնաբերման և համաճարակային հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների կողմից ձեռնարկվել և շարունակվում են իրականացվել են համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային մի շարք միջոցառումներ։

Բնակչության շրջանում, մասնավորապես` թիրախային տնտեսություններում և վարակված կենդանիների կաթը, կաթնամթերքը սննդում օգտագործած, հիվանդ կենդանիների հետ շփված անձանցից կատարվել են արյան նմուշառումներ` լաբորատոր (շճաբանական) հետազոտությունների համար։ Արդյունքում հայտնաբերվել է նախնական ախտորոշմամբ 80 հիվանդ: Բոլոր հիվանդների մոտ հիվանդությունն ընթացել է հիմնականում թեթև ծանրությամբ։ Նրանց նշանակվել է բուժում և տրամադրվել անհրաժեշտ դեղորայք։

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բժշկական հսկողություն է սահմանվել նաև թիրախային համայնքների ողջ բնակչության շրջանում, միաժամանակ իրականացվել է կենցաղային պարագաների ախտահանում: Բնակչությանը տրամադրվել է  «Ի՞նչ է բրուցելոզը և ինչպե՞ս պաշտպանվել դրանից» վերտառությամբ հուշաթերթեր, փոխանցվել են բժշկահիգիենիկ գիտելիքներ, կատարվել է առողջ ապրելակերպի քարոզչություն: ՀՀ առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ իրավիճակը վերահսկելի է: Աշխատանքները շարունակվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter