HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 6-9-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին հարավային` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 23-28մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը նաև հայտնում է, որ Երևանում հունիսի 5-ին, 8-ին, 9-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 6-7-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25մ/վրկ:

Երևան քաղաքի հունիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 34.80C (2001թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 1.70C (1967թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 20.60C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter