HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն Արցախում՝ սոցիալական հիփոթեքի վերաբերյալ

Հունիսի 4-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են փախստականների, ինչպես նաև Արցախյան պատերազմի երկրորդ ու երրորդ կարգի հաշմանդամների համար մեկնարկելիք սոցիալական հիփոթեքի ծրագրի որոշ մանրամասներ:

Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ նշյալ խմբերի ներկայացուցիչներին տրվելու է հնարավորություն օգտվել հիփոթեքի երկարաժամկետ և արտոնյալ պայմաններով ռեսուրսներից: Ա. Հարությունյանը ընդգծել է դրա կարևորությունը սոցիալապես խոցելի խմբերի բնակարանային կարիքների բավարարման գործում:

Քննարկվել են նաև շրջաններում տնաշինական ծրագրերի աջակցման հետ կապված հարցեր: Վարչապետը հանձնարարել է աշխատանքային խումբ ստեղծել քննարկված ծրագրերի հետագա մշակման և իրագործման նպատակով: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter