HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարությունը` Նանոր Սեֆիլյանի միջադեպի առնչությամբ

Մայիսի 26-ին մի խումբ երիտասարդներ մոտեցել են «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ կայանած Նանոր Սեֆիլյանի մեքենային և ստիպել պոկել  «Ձեռքերդ դուրս մեր գրպանից» ակցիայի պիտակը, ապա լսելով նրա արևմտահայերեն խոսքը, ասել՝ «Թող գնա Հայաստանից, եթե ստե քեզ դուր չի գալիս»:

Ինչպես պարզել եմ հետագայում, Նանորին հետապնդած 100 ԱՄ 01 պետհամարանիշի սև մերսեդեսը պատկանում է ՀՀ ԱԱԾ 7-րդ վարչությանը: Նանոր Սեֆիլյանը Ժիրայր Սեֆիլյանի՝ իմ մարտական ընկերոջ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի, մարտական խաչի ասպետի կինն է, և ԱԱԾ կողմից նման վարքը Սեֆիլյանների ընտանիքի նկատմամբ սադրանք է՝ ուղղված մեր ազգային անվտանգությանը: Խորը զայրույթով իմանալով ԱԱԾ այս վարքագծի մասին՝ կոչ եմ անում ծառայության ղեկավարությանն այս հաստատության ներուժն ուղղել ոչ թե համակարգի բարոյազրկմանը, այլև հայ ժողովրդին ծառայելուն:

Վահան Բադասյան

Ստեփանակերտ

5 հունիսի 2014թ.

Մեկնաբանություններ (3)

Գեւորգ
Կեցցես Վահան! Սեֆիլյանի նկատմամբ անարժան բաներ շատ են արել՝ ամոթ ասելը քիչ է: Մարդը կյանք է դրել Ղարաբաղի համար: Ի վերջո, ինչու՜ մեջտեղ գցեցին այդ «օրենք» կոչվող անեկդոտային մոտեցումը: Կարծես հատուկ նպատակ է դրված մարդկանց անընդհատ նյարդայնացնելու ու հունից հանելու: Երեւի լրիվ սննկացրել են! Այդ էլ է պատահում, ի՜նչ արած: Թող պարզ խոստովանեն ու ողորմություն խնդրեն: Ավելի մարդկային կլինի ու արդյունավետ (եթե հավատացողներ լինեն, իհարկե:) Կամ էլ մարդու նման ներողություն խնդրեն ժողովրդից ու մի կողմ քաշվեն: Էսպես որ գնաց՝ երկիրն էլ վարի կտան իրենց էլ, ուրիշ ապագա ոնց որ չի երեւում:
david
Փառք Տիրոջը, վերջապես մարդ տեսա, մարդ, որ կարևորեց կարևորը, ազգայինը, բարոյականը:Այո ԱԱԾ-ն բարոյաքանդում է ամեն լուսավոր բան, ինչ կարող է լինել Հայաստանում:Այն ամենամեծ վտանգն է երկրի համար:
Վեհարի
Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցները արդեն կարիք էլ չեն զգում թաքցնելու թե ում են իրականում ծառայում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter