HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գրավիր Ուոլ սթրիթը» տարածվում է նորանոր երկրներում

Այսօր լրանում է «Գրավիր Ուոլ սթրիթը» ակցիայի 32-րդ օրը: Բողոքի ակցիաները տարածվում են ողջ աշխարհով՝ տպավորություն ստեղծելով, որ ողջ աշխարհում են դժգոհ տնտեսության վիճակից:

Բայց արդյոք հիմնականում առանց առաջնորդի կազմակերպվող բողոքի ակցիաները երկա՞ր կշարունակվեն: Ոչ ոք չի կարող հաստատ ասել: Սակայն ըստ դիտորդների՝ «Գրավիր Ուոլ սթրիթը» կարգախոսի ներքո կազմակերպված բողոքի ակցիաներն արդեն իսկ հասել են բավականին անսպասելի մասշտաբների:

 «Սա շատ ավելի առաջ է գնացել, քան ես կարող է կանխորոշել: Զարմանալի է, որ շարժումն այսքան տևեց: Այն, ինչ տեսնում ենք, աննախադեպ է»,- CNN-ին ասել է Միչիգանի համալսարանի քաղաքագետ Մայքլ Հինեյը, ով մասնագիտանում է սոցիալական շարժումների և ԱՄՆ քաղաքականությունը կազմակերպելու խնդիրների մեջ:

Շաբաթ և կիրակի օրերին Վաշինգտոնում ձերբակալվել է ևս 19 մարդ: Ավելի քան 90 մարդ մնում է Նյու Յորքի ոստիկանության հսկողության տակ: Բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել Չիկագոյում:

ԱՄՆ-ի սահմաններից դուրս բողոքի ակցիաներ են տեղի ունենում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում և Եվրոպայի մյուս երկրների մայրաքաղաքներում: Երթեր են անցկացվել նաև Ասիայի, Հարավային Ամերիկայի երկրներում և Ավստրալիայում:

Ցուցարարներն իրենց բողոքի մի շարք պատճառներ են նշում: Այնուամենայնիվ, մարդկանց փողոց դուրս բերած հիմնական խնդիրն է կորպորատիվ, ֆինանսական ու քաղաքական վերնախավից դժգոհությունն ու նրանց նկատմամբ զանգվածների զայրույթը:

Լուսանկարը՝ flickr.com կայքից

Մեկնաբանություններ (1)

noname
Zato menq lriv hetuyqi mej enq u chenq el patrastvum dranic durs ganq!! Stex vor atomajin rumb el paitacnes voch mek ski dzen chi hani!!!! Davin antexyak, cavin antarber!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter