HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ վարչապետն ընդունել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը՝ նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:

Իր խոսքում կառավարության ղեկավարը ողջունել է պատվիրակության այցը Արցախ և երախտագիտություն հայտնել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հետ նրանց սերտ համագործակցության համար: Ա. Հարությունյանը կարևորել է պարբերական շփումները երկու հանձնաժողովների միջև՝ աշխատանքների արդյունավետ համակարգման և մասնագիտական վերապատրաստման համատեքստում:

Վարչապետը հետաքրքրվել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի հավանական բարձրացումից և հետագա միտումներից: Նա նշել է, որ կախված սակագներից՝ կարող են համապատասխան փոփոխություններ լինել Արցախի էներգետիկ ներքին ռեսուրսների շահագործման մոտեցումներում:

Ռ. Նազարյանը, ընդգծելով երկու հանձնաժողովների միջև համագործակցության բարձր մակարդակը, շեշտադրել է դրա խորացման ուղղությամբ առկա իրենց պատրաստակամությունը:

Վերջում վարչապետ Արա Հարությունյանը հյուրերին է ներկայացրել «Արցախֆոն»-ի առաջին նմուշը, որն իրեն է նվիրել «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Շաքարյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում Արցախում այդ հեռախոսի արտադրությունը սկսելու ուղղությամբ:

Տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter