Ընտրություններ են ընթանում հանրապետության 59 համայնքներում
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են ընթանում հանրապետության թվով 59 համայնքներում: Դրանցից 40-ում` համայնքի ղեկավարի և 31-ում` ավագանու անդամի ընտրություններ են:
ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` առավոտյան 8.00-ին բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 73 ընտրական տեղամասերը:
Ըստ ԿԸՀ մամուլի ծառայությատարածած հաղորդագրության՝ ընտրությունների քվեարկությունն ընթանում է բնականոն հունով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել