Գեղարքունիքում ՏԻՄ ընտրություններ են
Արփինե Մինասյան
Գեղարքունիքի մարզի 21 համայնքներում այսօր` հունիսի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:
Այգուտ գյուղի 23/1 ընտրատեղամասում առաջադրված երեք թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել, համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում են ՀՀԿ անդամ, անհատ ձեռներեց Վասիլ Հովհաննիսյանը եւ Այգուտի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, ինքնաառաջադրված թեկնածու Մխիթար Կարապետյանը:
Ավազանում 2 թեկնածու է առաջադրվել` համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Արշակ Դալլաքյանը եւ գրադարանավարուհի, անկուսակցական Իրինա Դալլաքյանը:
Արտանիշում 3 թեկնածուներից մեկը համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Կարեն Շուշանյանն է, մյուս 2-ը ինքնաբացարկ են հայտնել, որից մեկը ԲՀԿ անդամ է, մյուսը` անկուսակցական:
Դրախտիկում 3 թեկնածուներից 2-ը ինքնաբացարկ են հայտնել, ընտրություններին մասնակցում է միայն համայնքի ղեկավար, անկուսակցական Վալենտին Պետրոսյանը:
Ծափաթաղում առաջադրվել էին ՀՀԿ անդամ, համայնքի ղեկավար Թագուհի Բոյախչյանը եւ գյուղապետի տեղակալ Դավիթ Գզողյանը, որն ինքնաբացարկ է հայտնել:
Կախակնում 3 թեկնածուից 1-ը ինքնաբացարկ է հայտնել, պայքարի մեջ մնացել են ՀՅԴ անդամ, համայնքի ղեկավար Գագիկ Պետրոսյանը եւ «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության անդամ Մակիչ Շիրվանյանը:
Կութ համայնքում 3 թեկնածուներից մեկը համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Մեժլում Իսրայելյանն է, 2-րդը` գյուղապետի օգնականն է, իսկ 3-րդը` գյուապետարանի հաշվապահը, որն էլ ինքնաբացարկ է հայտնել:
Շատջրեքում թեկնածուներից մեկը համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Զոյա Գեւորգյանն է, իսկ մյուսը` անկուսակցական Լուսիկ Պետրոսյանը, որն ինքնաբացարկ է հայտնել:
Շատվան համայնքում 3 թեկնածուից մեկը ինքնաբացարկ է հայտնել, մյուս երկուսն են` համայնքի ղեկավար, ԲՀԿ անդամ Լյովա Աբրահամյանը եւ անհատ ձեռներեց, ՀՀԿ անդամ Խաժակն Մկրտչյանը:
Շորժայում պայքարում են համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Սուլիկո Շուշանյանը եւ Սեւանի ԳԳՄ-ի Ճամբարակ Տ.Տ-ում պետի տեղակալ, ՀՀԿ անդամ Գարիկ Ղազարյանը: Երրորդ թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել:
Վանեւանում 2 թեկնածուից մեկն ինքնաբացարկ է հայտնել, մյուսը համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Նորայր Հարությունյանն է:
Տորֆավանում դարձյալ երկու թեկնածուից մեկն ինքնաբացարկ է հայտնել, իսկ մյուսը համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Ահարոն Խաչատրյանն է:
Տրետուքում 2 թեկնածու կա` համայնքի ղեկավար, անկուսակցական Ալիկ Եղիազարյանը եւ ՀՀԿ անդամ Հովհաննես Երանոսյանը: Փամբակում 3 թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել, մյուսը համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Հարություն Ազարյանն է եւ Փամբակի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, ԲՀԿ անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Փոքր Մասրիկում 3 թեկնածուից մեկն ինքնաբացարկ է հայտնել: Թեկնածուներն են` համայնքի ղեկավար ՀՀԿ անդամ Վարդան Մարգարյանն է եւ ՀՀԿ անդամ Գագիկ Սարոյանը:
ՏԻՄ ընտրություններ են նաեւ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել