
Համայնքի ղեկավարի ընտրություններ` Շիրակի մարզի 4 համայնքներում
Շիրակի մարզի Սառնաղբյուր, Բավրա, Մեծ Սարիար եւ Ղազանչի համայնքներում այսօր ՏԻՄ ղեկավարի ընտրություններ են:
Անիի նախկին տարածաշրջանի Սառնաղբյուր համայնքում նախապես առաջադրվել էին երեք թեկնածու՝ համայնքի ղեկավար Սեւակ Մադաթյանը ՀՅԴ կուսակցությունից, անկուսակցականներ Դերենիկ Վարդանյանն ու Եղիկ Դավթյանը: Թեկնածուներից Դերենիկ Վարդանյանն ինքնաբացարկ էր հայտնել, եւ այժմ պայքարն ընթանում է մյուս երկու թեկնածուների միջեւ:
3567 բնակիչ ունեցող Սառնաղբյուր գյուղում գործում է երկու ընտրատեղամաս: 36/1 ընտրատեղամասում գրանցված 1268 ընտրողից ժամը 12:30-ի քվեարկել են 350-ը:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Ավդալյանի փոխանցմամբ սառնաղբյուրցիները բավականին ակտիվ են մասնակցում: Մինչեւ այս պահը որեւէ արտակարգ դեպք չի գրանցվել: Միակ խնդիրն ընտրողներին քվեարկելու կարգի մասին պարբերաբար արվող իրազեկումներն են:
Մեկնաբանել