
Սառնաղբյուրում պայքարն ընթանում է երկու թեկնածուների միջեւ
Սառնաղբյուրի 36/1 ընտրատեղամասում ժամը 13-ից հետո նկատվում է մարդկանց մեծ հոսք: Կուտակումները մեծ չեն, սակայն լինում են պահեր, երբ ընտրատեղամասում մարդկանց թիվը հասնում է մինչեւ 10-ի: Ընտրության մասնակիցների մեջ գերակշիռ մասը կազմում են կանայք: «Հետքի» տեղեկություններով 2502 գրանցված ընտրողից մոտ 900-ը չեն մասնակցում ընտրություններին՝ մեկնել են արտագնա աշխատանքի: Սառնաղբյուրում, ինչպես եւ շատ համայնքներում ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած ծերերին քվեախցում օգնելու անհրաժեշտություն է առաջանում: 83-ամյա Սիրանուշ Ավետիսյանին քվեարթերթիկում իր ընտրած թեկնածուին օգնելու պատրաստակամություն հայտնեց Անիի տարածաշրջանի համայնքները սպասարկող քահանան՝ տեր Ստեփանոսն, ով ծնունդով Սառնաղբյուրցի էր եւ եկել ծննդավայր՝ մասնակցելու համայնքապետի ընտրություններին:
Մեկնաբանել