HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բավրայում ընտրությունները հանգիստ են

Մարիամ Խալաթյան

Շիրակի մարզի Բավրա համայնքում այսօր ընտրում են համայնքի ղեկավար: Առաջադրվել է երկու թեկնածու՝ մեկը գործող գյուղապետ ՀՀԿ-ական Մկրտիչ Պետրոսյանը, մյուսը՝ ինքնառաջադրմամբ՝ Կորյուն Սումբուլյանը:

Գյուղի դպրոցում տեղակայված 33/1 ընտրատեղամասում, ըստ ընտրացուցակների, ընտրելու իրավունք ունի 477 մարդ:

Ընտրատեղամասը բացվել է ուղիղ ժամը 8-ին, առաջին ընտրողն այստեղ քվեարկել է նույն ժամին, դա եղել է թենկածուներից մեկը: 33/1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Համբարձում Տիգրանյանը փոխանցեց, որ դեռևս որևէ խոչընդոտ կամ միջադեպ տեղի չի ունեցել:

«Սկզբում ընթացքը մի քիչ դանդաղ էր, հաշվի առնելով, որ գյուղական համայնք է, դա բնական է, մարդիկզբաղված են իրենց գործերով: Երևի ակտիվությունը կլինի ժամը 13-ից հետո», - ասում է հանձնաժողովի նախագահը:

Առավոտյան մեկ դեպք է գրանցվել, երբ քաղաքացին ընտրության է եկել նույնականացման քարտով: Հանձնաժողովի նախագահը կապվել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հետ, ապա անձնագրային բաժնի, ու ճշտել, որ նույնականացման քարտով թույլատրվում է ընտրություն կատարել:

Համբարձում Տիգրանյանը նշում է, որ նույնականացման քարտերի հետ կապված խնդիր կա, դրանցում չեն երևում քաղաքացու գրանցման հասցեները: Այն ստուգելու համար հատուկ սարքեր են անհրաժեշտ, սակայն այս պահին նման հնարավորություններ դեռևս չկան:

Այստեղ ընտրողների ակտիվություն նկատվեց ժամը 12-ից հետո, իսկ 13:30-ի դրությամբ Բավրայում իր ընտրական պարտքը կատարել էր 208 ընտրող: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter