HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջերմուկ. քաղաքապետի 2 թեկնածուները ակտիվ պայքարի մեջ են

Ջերմուկի 39/01, 39/02 և 39/03 ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամները «Հետքի» հետ զրույցում նշեցին, որ ընտրողների շարժն ակտիվ է: Դա է ցույց տալիս ընտրատեղամասերից յուրաքանչյուրում գրանցված ընտրողների և ընտրությանն արդեն մասնակցածների թվի համեմատությունը:  

Հիշեցնենք, որ այսօր Ջերմուկում ընթանում են քաղաքապետի ընտրություններ: Ջերմուկցիները երկու ընտրություն ունեն. համայնքի ղեկավարի թեկնածուներն են նախկին քաղաքապետ, հանրապետական կուսակցության անդամ Վարդան Հովհաննիսյանը և «Ջերմուկշին» ՓԲԸ տնօրեն, անկուսակցական Կորյուն Ստեփանյանը:

39/03 ընտրատեղամասում գրանցված 1919 ընտրողից, հանձնաժողովի անդամ Անահիտ Հովհաննիսյանի խոսքով, արդեն ընտրել են մոտ 500-ը, գրեթե՝ 1/4-ը: Իսկ 39/01-ում քաղաքապետի իրենց ընտրությունն են կատարել արդեն 420 հոգի՝ նշեց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նարինե Հարությունյանը:

«Ահանգին ակտիվ մասնակցություն կա, և նորմալ հունով ընթանում է: Դեռևս խախտման արձանագրություն չունենք: Ընտրատեղամասում գրանցված է մոտ 1950 ընտրող, հիմա ցուցվակների մոտ չեմ, չեմ կարող հստակ ասել, թե քանիսն են ընտրել, 3 ժամը մեկ ամփոփում ենք, բայց մոտ 4-500 ընտրող արդեն ունենք», -ասաց 39/02 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Աննա Ալեքսանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter