11:00-ի դրությամբ Գորիսում ընտրության մասնակցել է 2087 քաղաքացի
Անահիտ Բաղդասարյան
Այսօր Գորիսում համայնքի ղեկավարի ընտրություններ են: Այդ պաշտոնի համար պայքարում են հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Վաչագան Ադունցը և անկուսակցական Հրայր Յոլյանը: Գորիսի 9 ընտրատեղամասում ընդհանուր ընտրողների թիվը 16 հազար 4 է, իսկ միայն 37/7 ընտրատեղամասում `1868:
Այս տեղամասում համայնքի ղեկավարի թեքնածուներն ունեն մեկական վստահված անձ, իսկ դիտորդական առաքելություն իրականացնում են «Համահայկական երիտասարդական ասոցացիա» և «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կետրոն» կազմակերպությունները: Ժամը 11: 00-ի դրությամբ այս տեղամասում ընտրության մասնակցել է 230 քաղաքացի, իսկ ընդհանուր`2087:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Միսակ Հովակիմյանի խոսքով`որևէ ընտրախախտում չի գրանցվել, կուտակումներ ևս չկային: Մեկ ժամվա ընթացքում կային 5 հոգի, ովքեր ինքնուրույն չկարողացան քվեարկել. նրանց օգնեցին ուղեկցող անձինք:
Իր ընտրությունն է կատարել նաև թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը, ում խոսքով` «օրենքի սահմաններում կանցկացվի արդար ընտրություններ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել