HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծափաթաղի բնակչության մոտ 60 տոկոսն արդեն մասնակցել է ընտրություններին

Արփինե Մինասյան

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքում, որտեղ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն գործող ղեկավար Թագուհի Բոյախչյանն է, ընտրություններն անցնում են բնականոն հունով: Այս մասին հայտնեց թիվ 23/1ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը: Վերջինիս տրամադրած տվյալներով` 14:56 րոպեի դրությամբ169 ընտրողից ընտրությանը մասնակցել է 98-ը: «Արդեն ինքներդ պատկերացրեք, ակտիվության մասով, 60 տոկոս մասնակցություն է եղել»,- հայտնեց հանձնաժողովի նախագահը: Խախտումներ, միջադեպեր, անձնագրային անճշտություններ չեն եղել: 

Հիշեցնենք, որ թեկնածություն առաջադրած գյուղապետի տեղակալ, անկուսակցական Դավիթ Գզողյանն ինքնաբացարկ էր հայտնել: Պարզվում է` Գզողյանը Թագուհի Բոյախչյանի որդին է: Սա հաստատեց նաեւ թիվ 23/1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը: Փորձեցինք համայնքի ղեկավարից ճշտել, թե ինչու է որդին ինքնաբացարկ հայտնել, վերջինիս հեռախոսահամարներն անջատված էին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter