
Գորիսի քաղաքապետի ընտրությունները (լուսանկարներ)
Գորիսում ընթանում են քաղաքապետի ընտրություններ:
Ժամը 14:00-ի տվյալներով 16004 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 5068 ընտրող:
Բախումներ և միջադեպեր ընտրատեղամասերում և դրանց հարակից տարածքներում չեն գրանցվել:
Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնին հավակնում են երկու թեկնածու՝ ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցը և անկուսակցական Հրայր Յոլյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել