
Գորիսեցիների ակնկալիքները քաղաքապետի ընտրություններից
ԱՆահիտ Բաղդասարյան
Գորիս համայքի ղեկավարի ընտրություններին առանձնապես աշխուժություն չի նկատվում քաղաքում: Բացի ընտրական տեղամասերի շրջակայքերից` այլ տեղերում մարդկանց կուտակումներ չկան: Թիվ 37 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանի խոսքով` ժամը 17: 00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 6868 մարդ, որը կազմում է ընտրողների մոտ 42%-ը: Բնակիչների կարծիքով` ընտրությունների արդյունքում էական փոփոխություններ տեղի չեն ունենա Գորիսում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել