Կապանցի բնապահպանները նամակ են գրել Արամ Հարությունյանին
Հարգելի պարոն Հարությունյան,
Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունների իրականացումը ամբողջ ծավալով մեզ համար անհայտ է, իսկ օրենքում ամրագրված չէ փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերի սահմանված կարգը, տվյալների ցանկն ու ծավալը:
Նշեմ, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում ամրագրված է`
Փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերը.
1. Ձեռնարկողը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացնում է լիազորված մարմին:
2. Փաստաթղթերի և դրանցում պարունակվող տվյալների ցանկն ու ծավալը սահմանում է ՀՀ կառավարությունը լիազորված մարմնի առաջարկով:
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 27.1 և 33.2 հոդվածները և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթները՝ խնդրում եմ Ձեզ «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությանը տրմադրել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1 կետով ամրագրված փաստաթղթերի սահմանված կարգը և նույն օրենքի 2 կետով ամրագրված տվյալների ցանկն ու ծավալը:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջների համաձայն, խնդրում եմ մեր հարցմանը պատասխանել 5-օրյա ժամկետում:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջների համաձայն տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքերի մասին:
«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությանը նախագահ Ռաֆայել Ասրյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել