HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրական ակտիվություն գրանցվել է Շիրակի մարզի Ցողամարգ և Սառնաղբյուր համայնքներում

Շիրակի մարզի Բավրա, Ցողամարգ, Մեծ Սարիար եւ Սառնաղբյոր համայանքներում այսօր ընթանում էին համայնքապետի ընտրություներ, իսկ Ալվար, Բերդաշեն եւ Թորոս համայնքներում՝ ավագանու: Ժամը 18-ի դրությամբ Շիրակի մարզի Բավրա համայնքում 470  ընտրողից ընտրություններին մասնակցել է 284 ընտրող, Ցողամարգ համայնքում 412 ընտրողից 268-ը, Մեծ Սարիարում 296 ընտրողից 123-ը, Սառնաղբյուրում 2502 ընտրողից ընտրություններին մասնակցել է 1370 ընտրող:

Ընտրողների մասնակցության պասիվություն է գրանցվել ավագանու ընտրություններին Շիրակի մարզի 3 գյուղական համայնքներում: Ալվարում 221 ընտրողից ժամը 18-ի դրությամբ իրենց քաղաքացիական պարտքը կատարել է 65 ընտրող, Բերդաշենում 259 ընտրողից մասնակցել է 64-ը, իսկ Թորոս գյուղում 266 ընտրողից՝ 86-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter