HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կոտայքում ԲՀԿ-ական են, Երևանում էլ՝ ՀՀԿ-ական, ի՞նչ ա եղել որ»

Մարինե Մարտիրոսյան
Անի Հովհաննիսյան 

Կոտայքի մարզի Կոտայք գյուղում գյուղապետի թեկնածություն են առաջադրել ԲՀԿ-ական Սահակ Հարությունյանը և անկուսակցական Ֆելիքս Հարությունյանը: Վերջինս եվրոպատուհանների արտադրամաս ունի գյուղում: Գործող գյուղապետի աշխատանքից գոհ է, բայց ինքն էլ ցանկանում է որոշ աշխատանքներ իրականացնել. «Գյուղացիներին սարեր-ձորեր չեմ խոստացել, բայց ինչ-որ գործեր կանեմ, օրինակ առաջին հերթին խաղահրապարակ կկառուցեմ»:

Երբ մոտեցանք գործող գյուղապետ, ԲՀԿ-ական Սահակ Հարությունյանին, ձևացրեց, թե ինքը գյուղապետը չէ: «Գյուղապետը գնացել ա, ես էլ համար չունեմ իրենից»,- ասաց գյուղապետը: Քիչ անց Հարությունյանը որոշեց «բացահայտել» իր ինքնությունը:

Գործող գյուղապետ Սահակ Հարությունյանը             Անկուսակցական թեկնածու Ֆելիքս Հարությունյանը

Նա գյուղը ղեկավարում է 2006թ-ից, ցորենի արտեր և հողատարածքներ ունի Կոտայքում: Գյուղապետը նորմալ է վերաբերվում իր անկուսակցական մրցակցին. «Մարդն ուզում ա աշխատի գյուղի համար, ինքն էլ գործեր անի»,-ասաց նա:

«Հետքի» հարցին, թե ինչով է պայմանավորված Կոտայքի մարզում գյուղապետերի հիմնականում ԲՀԿ-ական լինելը, Սահակ Հարությունյանը պատասխանեց. «Երևանում էլ բոլորը հանրապետական են, ի՞նչ ա եղել որ»: 

Ժամը 17:25-ի դրությամբ 1230 ընտրողներից 445-ը մասնակցել է ընտրություններին: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արթուր Գրիգորյանն ընտրությունների ընտրությունների պասիվ մասնակցությունը պայմանավորեց գյուղացիների արտագնա աշխատանքով. «Գյուղի  30-40 %-ը արտագնա աշխատանքի են»:

Գյուղապետ Հարությունյանն էլ արտագաղթը համարեց ողջ Հայաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների խնդիրը՝ նշելով, որ եթե վիճակն այսպես շարունակվի, ինքն էլ կգնա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter