Վերին Շորժայում ընտրություններն «արտակարգ» են անցնում
Արփինե Մինասյան
Վերին Շորժայում ընտրություններն «արտակարգ» են անցնում: Այսպես բնորոշեց թիվ 23/1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ անդամ Վարդան Բադալյանը: Ըստ նրա` 75 ընտրողից իր քաղաքացիական պարտքը կատարել է 65-ը: Այնինչ Վերին Շորժան, ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքի, ունի 48 բնակչություն: «Պիտի ընտրությունները հասցնենք 101 տոկոսի»,-ոգեւորված նշեց հանձնաժողովի նախագահը:
Այստեղ առաջադրված է ավագանու 5 թեկնածու: Հանձաժողովի նախագահը փոխանցեց, որ ընտրությունները շատ հանգիստ են անցնում: Վերին Շորժայում գորշում է 1 ընտրատեղամաս:
Շորժայում ժամը 17:00 դրությամբ 387 ընտրողից ընտրությանը մասնակցել էր 263-ը: Այստեղ ընթանում է ավագանու եւ համայնքի ղեկավարի ընտրություն: Թիվ 23/1 ընտրատեղամասի ընտրակաան հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Լիդա Լազարյանը «Հետքին» հայտնեց, որ առաջադրված են համայնքի ղեկավարի 2 եւ ավագանու 10 թեկնածու: Ընտրատեղամասը գործում է Շորժայի հանդիսությունների սրահում:
Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ համայնքում նույնպես ավագանու ընտրություններ են: Առաջադրված է 5 թեկնածու: Թիվ 23/1 ընտարտեղամասի հանձնաժողովի անդամ, «Ժառանգության» ներկայացուցիչ Լյուբա Մանուկյանը տեղեկացրեց, որ ժամը 16:45 դրությամբ 115 ընտրողից ընտրությանը մասնակցել է 57 ընտրող: Վերջինիս փոխանցմամբ` ընտրություններն անցնում են հանգիստ մթնոլորտում, առանց միջադեպերի: Գեղամաբակում գործում է 1 ընտարտեղամաս` համայնքի միջնարկարգ դպրոցում:
Տրետուք համայնքի ղեկավար Ալիկ Եղիազարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Ժամը 2-ի սահմաններում մասնակցել է ընտրությանը, ընտրախախտումների, կուտակումների ականատես չի եղել: 271 բնակչություն ունեցող Տրետուքում 17:20 դրությամբ ընտրությանը մասնակցել է 163 ընտրող: ինչպես հայտնեց թիվ 23/1 ընտրատեղամասի հանձնաժողովի «Ժառանգության» անդամ Հակոբ Պետրոսյանը` Տրետուքում ընտրությունները հանգիստ, խախաղ, առանց միջադեպերի են անցնում: Այս համայնքում առաջադրված է ավագանու 9 եւ համայնքի ղեկավարի 2 թեկնածու:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել