
Քառյակն աշխատում է հօգուտ իշխանության. Գագիկ Մելիքյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հավաստմամբ՝ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների տասներկու կետանոց պահանջները չեն թուլացնի իշխանությունը: «Դրանք իշխանությանը ուժեղացնելու համար են»,- Հետք-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մելիքյանը՝ նշելով, որ իրենց համար կետերը քննարկելի են: Մեր հարցին, թե փաստորեն ստացվում է, որ քառյակն աշխատում է ի օգուտ իշխանության, Մելիքյանը դրական պատասխան տվեց. «Այո, ընդհանրապես ընդդիմությունն աշխատում է իշխանության համար»: Հիշեցնենք, որ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, Ժառանգություն խմբակցությունները հրապարակել են տասներկու կետանոց պահանջ՝ իշխանությանը ժամանակ տալով դրանց համար լուծումներ գտնել մինչև սեպտեմբերի երեսունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել