HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերահսկիչ պալատում քննարկվել են սոցծառայություններում կատարված ստուգումների արդյունքները

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հոկտեմբերի 18-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: ՎՊ նախագահին ներկայացվել է ՀՀ մարզերի և մայրաքաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում իրականացվող վերահսկողության ընթացքի վերաբերյալ տեղեկություններ:

Հանձնաժողովների նախագահները զեկուցել են Արարատի և Գեղարքունիքի մարզերի և մայրաքաղաքի Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա համայնքների սոցիալական ծառայություններում կատարված ստուգումների արդյունքները:

Ի. Զաքարյանը հանձնարարել է աշխատանքները շարունակել նույն ծառայությունների տարածքային կենտրոնների 50 տոկոսի արդյունքները, ինչպես նաև Գեղարքունիքի, Արարատի և Կոտայքի մարզերն ամբողջությամբ:

ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter