
Խաչիկ Ավետիսյանը՝ ակտիվիստին. «Կուլտուրայա, բան ենք խոսում, ականջիս տակ ծղրտում ես» (տեսանյութ)
Այսօր «Դեմ եմ» շարժումը երթ է անցկացրել Երևանի կենտրոնով: Ակցիայի մասնակիցները Մատենադարանից շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Երթի ընթացքում ոստիկանները մի քանի անգամ խոչընդոտեցին ակտիվիստների երթը: Մասնավորապես Աբովյան-Մոսկովյան խաչմերուկում, երբ ակտիվիստները պահանջեցին իրենց տրամադրել ամբողջ փողոցը, ոստիկանները չընդառաջեցին՝ պահանջելով փողոցում թողնել մեկ մեքենային հասնող տարածք:
«Հարգելի ոստիկաններ, տվեք Աբովյան փողոցն այսօր մեզ: Մեր, ձեր փողերով սարքած փողոցն ա: Դուք իրավունք չունեք խոչընդոտելուԷս փողոցը մերն ա…»,- հայտարարեց ակտիվիստներից մեկը: ՊՊԾ գնդի հրամանատար Խաչիկ Ավետիսյանն էլ հակադարձեց. «Էս փողոցը որ սարքվել էր, դու ո՞ւր էիր»:
«Ես իմ հոր փողերով ա սարքած»,- արձագանքեց ակտիվիստը: Խաչիկ Ավետիսյանի ու ակտիվիստի վիճաբանությանը խառնվեց մեկ այլ ակտիվսիտ, երբ ՊՊԾ գնդի հրամանատարը բարկացավ՝ բղավելով. «Կուլտուրայա, բան ենք խոսում… ականջիս տակ ծղրտում ես, տարրական կուլտուրայա, բան ենք խոսում…»:
Մանրամասները տեսանյութում.
Մեկնաբանել