HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Անպատժելիության դեմ պայքարը` ֆինանսական պատճառով ոչ նպատակահարմար

Սարքը չունեն

Համաձայն գործող օրենսդրությանը` տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության և արագության սահմանափակման խախտումը կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ դա ֆիքսված է տեխնիկական միջոցներով (ապակիների մգեցվածության չափը ստուգող սարք ու արագաչափ):

Այսինքն` որքան էլ մգեցված լինեն մեքենայի ապակիները, միևնույնն է, ՃՈ տեսուչը չի կարող տուգանել վարորդին, քանի դեռ դա ապացուցված չէ հատուկ չափիչ սարքով… Դա սարք է, որից, ինչպես պարզվում է, ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայությունը ոչ մի հատ չունի:

Ստացվում է, որ ապակիների մգեցվածության հարցում մեր երկրում գործում է համատարած անպատժելիություն, քանի որ ոստիկանությունը որևէ հնարավորություն չունի պատասխանատվության կանչելու ապակիները չափից շատ մգեցրած վարորդներին:

Ավելին, համաձայն ՃՈ պետ Արսեն Գալստյանի` ոստիկանությունը նման սարք առաջիկայում էլ չի ունենա, քանի որ դրա ձեռքբերումը «ֆինանսական պատճառներով աննպատակահարմար է»: … Այն դեպքում, երբ, օրինակ, դեկորացիայի համար կարելի է 12-ական միլիոն դրամով 12 հատ մոտոցիկլ գնել (գումարային` 350 հազար դոլարի), դա, երևի, «ֆինանսական պատճառներով նպատակահարմար է»:

Իսկ ո՞ւմ է դա ձեռնատու

Թեև դժվար է ասել, թե ինչ է նշանակում օրինախախտության դեմ պայքարում (և ոչ բիզնեսում) «ֆինանսական նպատակահարմարություն», և որն է «ֆինանսապես նպատակահարամար» ձևը անպատժելիության դեմ պայքարելու համար, փորձենք հարցին նայենք այլ կողմից:

Անշուշտ, ապակիները չափից շատ մգեցնող վարորդները պատկանում են տարբեր սոցիալական խմբերի: Սակայն դրանց ճնշող մեծամասնությունը նստած է թանկարժեք մեքենաներում և ունի ազդեցիկ բարեկամ (խնամի, ընկեր, ծանոթ), որ կարող է զերծ պահել վերջինիս Ճանապարհային ոստիկանության տուգանքներից: Այսինքն` համապատասխան սարքը ձեռք բերելու դեպքում կրակը կընկնեն միայն «մահկանացու» վարորդները:

Իսկ ահա եթե ՃՈ-ն իրեն ավելի հաստատակամ պահի, ստիպված կլինի 50-ական հազար դրամ տուգանել համարյա բոլոր պատգամավորներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, օլիգարխներին ու յուր հարազատներին, որոնց հազիվ թե տեսնես թափանցիկ ապակիներով մեքենաներում… Սա կարող է տխուր հետևանքներ ունենալ Ճանապարհային ոստիկանության համար, քանի որ երկրի «էլիտան» հաստատակամորեն ցանկանում է ապակիների գույնը նմանեցնել սև խոռոչի:

Այսինքն` կարելի է եզրակացնել, որ Ճանապարհային ոստիկանությունն իրականում ձեռք չի բերում ոչ այդքան թանկ ապակիների մգեցվածությունը չափող այդ սարքը ոչ թե ֆինանսական պատճառներով, այլ զուտ այն բանի համար, որ չդնի սեփական գլուխը նորանոր ցավերի տակ… Եվ «ինչու՞ է այս ինչ պաշտոնյան ապակիները այսքան մգեցրել» հարցին կարողանա «հպարտությամբ» պատասխանել` «մենք սարք չունենք, որը կհիմնավորեր, որ դա այդպես է»:

Բա ո՞ւր մնաց սուրբ պարտքը

Խոսելով արագաչափերի ու խաչմերուկներում երթևեկությունը վերահսկող սարքերի մասին՝ Ճանապարհային ոստիկանության տարբեր պաշտոնյաներ պարբերաբար հայտարարում են, որ այդպես նրանք պայքարում են ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում մահացության բարձր ցուցանիշների դեմ:

Հայաստանում տարեկան 110-120 մարդ վրաերթի հետևանքով մահանում է: Կարելի է վստահաբար ասել, որ այդ մահացածների զգալի մասը մեքենայի տակ է ընկել օրվա մութ ժամերին` մգեցված ապակու հետևից չնկատելու պատճառով (թեև այս մասին վիճակագրություն չկա): 

 

Լուսանկարը` news.am-ի

Մեկնաբանություններ (3)

Բագրատ Խաչատրյան
Դանիել ջան, ուսանելի հոդված ես տեղադրել: Առաջին հայացքից թվում է, թե հարցը տրանսպորտային միջոցների ապակիների մգեցման մասին է: Սակայն խնդիրը շատ ավելի լուրջ է և ներկայացնում է ճանապարհային ոստիկանության (այդ թվում ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարության) իրական դեմքը: Այլ կերպ ասած, օրենսդիրը ինչ օրենք ուզում է ընդունել, միևնույն է, վերջնական որոշում կայացնում է ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը` նպատակահարմար կգտնի կատարել, ուրեմն կկատարի, կգտնի ոչ նպատակահարմար, ուրեմն չի կատարի: Եվ ոչ մի նշանակություն չունի, որ օրենքով նախատեսածը ուղղակիորեն նպաստում է ճանապարհային երթևեկության անվտանգությանը: Այսինքն` ոստիկանությունը առաջնահերթ ղեկավարվում է ոչ թե օրենքի տառով, այլ ֆինանսական նպատակահարմարությամբ: Իսկ թե տարեկան մի քանի տասնյակ մարդ էլ անմեղ զոհ գդառնա օրենքով ամրագրված տեխնիկական պահանջներին չհամատասխանող տրանսպորտային միջոցների անիվների տակ, դա ճանապարհային ոստիկանությանը չի հետաքրքրում: Ուզում եմ հատուկ նշել, որ ոչ թե նպատակահարմարության մասին է խոսքը (օրինակ` եթե ՀՀ տարածքում նման իրավախախտումներ տեղի չեն ունենում), այլ կոնկրետ մատնանշում է ֆինանսական բաղադրիչը: Ցավոք, մեր երկրում նման մոտեցումը բնորոշ է ոչ միայն ճանապարհային ոստիկանությանը և ոչ միայն բարձրացրած հարցին:
Прохожий
Хорошая статья, надо воспринимать её, как ещё один гвоздь в гроб руководства дорожной полиции.
Alec
Light Transmission Transmittance Tester Meters can be found on eBay for $150. The initial cost is definitely not a problem, the cost would be recovered after 1 ticket. Pretty good investment if you ask me.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter