
Կանաչ ակցիա «S.O.S Սեւան»
Հոկտեմբերի 19-ին` ժամը 12:00-ին, ՀՀ նախագահի նստավայրի մոտից կմեկնարկի «S.O.S Սեւան» կանաչ ակցիան: Ակցիան ուղղված է Սեւանա լճի ավազանում` Սոտքում, «GeoProMining Gold» ընկերության կողմից ջարդող-տեսակավորող համալիրի անօրինական տեղակայման դեմ: Ակցիայի մասնակիցներն իրենց հայտարարությունը կուղղեն ՀՀ նախագահին, Գեղարքունիքի մարզպետարանին, ապա կուղեւորվեն Սոտք:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել