HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցներ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց

Այսօր` հունիսի 12-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը: Վերջինիս կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից  կրակոցներ է արձակել  տեղում  ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ:

Ոստիկանությունը հայտնում է, որ կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի  բաժին:

«Ատրճանակն առգրավվել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

 

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter