HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուլիսի 15-ից սեպտեմբերի 1-ը երթևեկությունը կդադարեցվի միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածներում

2014 թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով նախատեսված հիմնանորոգման աշխատանքների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 11.06.2014թ. թիվ N 226-Ա հրամանով ս.թ. հուլիսի 15-ի ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 1-ի ժամը 09:00-ն ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակությանավտոճանապարհի 73.2- 83.12 կմ հատվածում:

Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրամանով սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին՝ Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար՝ Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter