HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր գանձապետը հանդիպել է ՀԱԿ անդամների հետ. պահանջում են բացատրությունները տալ հրապարակայնորեն

ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը քիչ առաջ Հայ ազգային կոնգրես խմբակցությունում հանդիպում է ունեցել պատգամավորների հետ:

Ա. Ջանջուղազյանը ցանկություն է հայտնել բացատրություններ տալ մասնավորապես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի երեկվա հայտարարությունների առնչությամբ, թե երկիրը բյուջետային տարվա վերջում ունեցել է չծախսված կես միլիարդ դոլար: ՀԱԿ-ը պահանջում է, որ վերջինս հրապարակային քննադատությանը պատասխանի հրապարակային:

«Հետք»-ի հարցին` արդյոք Ա. Ջանջուղազյանի բացատրությունները համոզիչ են եղել, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Իհարկե, որոշ հարցերի բացատրություններ ստացել ենք, բայց շատ հարցերում պատկերը մեզ համար մինչև վերջ պարզ չէ, բերված փաստարկներրը համոզիչ չէին: Մենք հիմա չենք ցանկանում խորանալ զրույցի բովանդակության մեջ, որովհետև համարում ենք, որ հնչել է հրապարակային քննադատություն, ու պատասխանը ևս պետք է հնչի հրապարակայնորեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter