HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրազիլիան մեկնարկեց հաղթանակով. Մարսելոն՝ առաջնության առաջին գոլ-ինքնագոլի հեղինակ

Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության առաջին խաղում Բրազիլիան 3-1 հաշվով հաղթեց Հորվաթիային: 11-րդ րոպեին տանտերերի պաշտպան Մարսելոն պատահմամբ դարձավ ինքնագոլի հեղինակ: Սակայն 29-րդ րոպեին Նեյմարը գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց դեպի դարպասը, որն ուղղահայաց դարպասաձողից անդրադարձով հայտնվեց ցանցում: 71-րդ րոպեին Ֆրեդին վայր գցելու պատճառով հյուրերի դարպասին 11-մետրանոց նշանակվեց, որը հստակ իրացրեց Նեյմարը: Այս տուգանքը այնքան էլ միանշանակ չէր, քանի որ պաշտպանը, ճիշտ է, մի պահ բռնել էր հարձակվողին, սակայն Ֆրեդն ավելի շատ իր նախաձեռնությամբ օգտվեց դրանից: Խաղի ավելացված ժամանակում էլ երրորդ գոլը խփեց Օսկարը, որն ակտիվ էր ամբողջ հանդիպման ընթացքում: 

Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, կկայանա A խմբի երկրորդ՝ Մեքսիկա-Կամերուն հանդիպումը: 23:00-ին կսկսվի B խմբի առաջատարների հակամարտությունը՝ Իսպանիա-Հոլանդիա, որը աշխարհի 2010 թ. առաջնության կրկնությունն է փաստորեն: Կեսգիշերն անց՝ արդեն ամսի 14-ի 02:00-ին էլ կմեկնարկի նույն խմբի Չիլի-Ավստրալիա հանդիպումը: 

Լուս.-ը՝ Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter