HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է Քլինթոնի օգնականին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սպառազինությունների վերահսկման, հավաստագրման և համապատասխանության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոուզ Գոթեմյոլերին:

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) պայմանագիրը դիտարկել` որպես Եվրոպայում անվտանգության և կայունության հիմնասյուներից մեկը և հավատարիմ է պայմանագրի նպատակներին ու ոգուն: Հանրապետության ղեկավարի խոսքով՝ մեր երկիրը կշարունակի լիարժեք կերպով իրականացնել պայմանագրով ստանձնած պարտավորությունները` կարևորելով Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման ոլորտում հիշյալ փաստաթղթով սահմանված պարտավորությունների կատարումը, որի խախտումն արդեն իսկ  լուրջ վտանգ է դարձել ամբողջ տարածաշրջանի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter