HY RU EN

Անի Հովհաննիսյան

Դրախտը տվել են հայերին` վրաները «խաբար» չկա...

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցն այսօր պակաս լրատվամիջոց չէ: Եթե մամուլում մեծ մասամբ քննարկվում են քաղաքական գործիչների տեսակետներն, ապա «Ֆեյսբուքն» այն վայրն է, որտեղ կարող ենք ծանոթանալ մեր քաղաքացիների կարծիքներին այս կամ այն երեւույթի վերաբերյալ: Ներկայացնում ենք մի քանի կարծիք, որ կեսգիշերին քաղել ենք «Ֆեյսբուքի» էջերից:

Արման Ղարիբյան,- Հայկական հեռուստաալիքների ստեղծած սերիալներում լրագրողները միշտ ներկայացվում են որպես կիսադեբիլ, կաշառակեր կամ «չամուռ» անձնավորություններ. հավանաբար, ռեժիսորները միայն այդ նույն հեռուստաալիքներում աշխատող լրագրողներին են ճանաչում:

Ծովինար Նազարյան,- Շատ դրական միտում կա՝ մամուլը հետեւողականորեն է սկսել լուսաբանել բանակի հարցերը, բայց պրոֆեսիոնալիզմի սուր պապակաս կա. ինչի՞ է մեր մամուլը նյութերն էնպես լուսաբանում, որ բան չես հասկանում՝ որ մեկը ով էր, կոնկրետ ում հետ որ խնդիրն է ծագել, եւ առհասարակ՝ որն է խնդրի էությունը... Հում վիդեոները լուսաբանում կոչել չի կարելի: Դրա համար էլ մեզ անընդհատ մեղադրում են զգացմունքայնության ու փաստարկներ չունենալու մեջ...

Արժանապատիվ տրանսպորտի անդամ Արամ Թովմասյան,- Այսօր բախտ ունեցա երթևեկել 21 համարի նոր Գազել տիպի երթուղայինով ՀԱՐՑ 1. Ինչու են ՌԱՖ երը փոխարինվում ԳԱԶԵԼ ներով եթե մտադիր եք ավտոբուսներ ներմուծել , տենդենցիան ակնհայտ է քանի որ 21 , 13 երթուղիներում պահանջվում են նոր ԳԱԶԵԼների վարորդներ ՀԱՐՑ 2. Ինչու նախատեսված 13 նստատեղի փոխարեն ՆՈՐ գազելում կար 12 նստատեղ: Կասկածներ կան որ մեքենան ի սկզբանե նախատեսված է հնարավորին չափ շատ կանգնած ուղևորներ տեղափոխելու համար, այդ իսկ պատճառով մի նստարան չի տեղադրվել որ տարածք լինի կանգնելու համար ..սա գրել եմ նաև քաղաքապետի էջում , էլ ուր կարելիա ուղարկել:

Փրկենք Թռչկանի ջրվեժը. Մարիամ Սուխուդյան,- Հարգելի Թռչկանասեր Հասարակություն Հինգշաբթի օրը, ժամը 11:00-ին կառավարության դեմը բողոքի ակցիա նրանց քար լռության դիմաց!!!! Ձեր մասնակցությունը հաստատեք երով:  

Տարոն Առաքելյան,- Դրախտը տվել են հայերին` վրաները «խաբար» չկա... Գնացեք ուրիշ երկրներ ու կտեսնեք, որ մարդիկ ջուր չունեն, բնական համեղ սնունդ չունեն` ծամում են ռեզինե լոլիկ ու գենետիկ աղբաբույսեր, նորմալ եղանակ չունեն` ապրում են air conditioner-երի տակ, ամեն տեսակի ու գույնի խառը, զզվելի վարք ունեցող օտարազգիների ու խառնուրդների ճնշող ներկայությամբ: Չկա ընկերություն, չկա օգնելու-հասնելու պատրաստակամություն, չկա մարդկային էլեմենտար «ջիգյար»... Ու չնայած մեր կյանքը շարունակաբար պղծող երևույթներին` Հայաստանը շարունակում է մնալ ապրելու լավագույն տեղն աշխարհում: Խելքի գանք, քանի ուշ չէ...