«Հրապարակ». Խոսրով Հարությունյանը՝ ՀՀԿ ցուցակու՞մ
Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, թերթի տեղեկություններով, հույս ունի ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում: Նա Սերժ Սարգսյանին խոստացել է իր հռետորական ողջ կարողություններն ի սպաս դնել հանուն ՀՀԿ-ի: Սակայն «Հրապարակի» ՀՀԿ աղբյուրների փոխանցմամբ, Սարգսյանը մտադիր չէ նրան ընդգրկել համամասնական ցուցակի անցողիկ տեղերում, այլ ուզում է առաջարկել մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու տարբերակը:
«Մենք համագործակցում ենք ՀՀԿ-ի հետ 1997-ից, եւ այդ համագործակցությունը չի ընդհատվելու նախընտրական փուլում: Վերջ: Այլեւս ասելիք չունեմ»,- երեկ թերթի հարցին՝ Դուք ընդգրկվելու՞ եք ՀՀԿ ցուցակում, պատասխանել է Խոսրով Հարությունյանը: Ի դեպ, նա ժամանակին Երեւանի Կենտրոնում առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով եւ ջախջախիչ պարտություն կրել Խաչատուր Սուքիասյանից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել