«Հայկական ժամանակ». խնդիրը չի լուծվել
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը, որ սեպտեմբերի 11-ից գտնվում է պլանային նորոգման մեջ, ամենայն հավանականությամբ, նախատեսված օրը՝ հոկտեմբերի 27-ին, չի վերագործարկվի՝ անհրաժեշ կադրերի բացակայության պատճառով:
ՀԱԷԿ-ի ինժեներատեխնիկական կազմի 158 աշխատակիցներ մոտ մեկ ամիս առաջ ազատման դիմում էին ներկայացրել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը: Խնդիրը պետք է լուծվեր մեկ ամսում: Դրանից հետո, ըստ ՀՀ օրենսդրության, ազատման դիմումները մեխանիկորեն համարվում են բավարարված: ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը թերթի թղթակցի հարցին, թե խնդրի լուծման առնչությամբ ինչ նորություն կա, պատասխանել է. «Այս պահին նորություն չունենք: Աշխատանքները գնում են բնականոն հունով, բայց որեւէ նորություն չունենք»: Նա նաեւ հաստատել է, որ առանց ազատման դիմում ներկայացրած աշխատակիցների ՀԱԷԿ-ը հնարավոր չէ վերագործարկել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել