Դատավոր Վլադիմիր Ասլանյանի լիազորությունները դադարեցվել են
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հունիսի 12-ի եզրակացությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վլադիմիր Ասլանյանի լիազորությունները 2014 թվականի հունիսի 15-ից համարել դադարած:
Վլադիմիր Ասլանյանը ծնվել է 1949 թվականին Թբիլիսի քաղաքում։
1968 թվականից մինչև 1970 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։
1976 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1977 թվականից աշխատել է ՆԳՆ քրեական հետախուզության տեսուչ, այնուհետև մինչև 1991 թվականը՝ որպես ավագ քննիչ։
1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Կիրովականի ժողդատարանի դատավոր։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Գուգարքի ժողդատարանի դատավոր։
1999 թվականից մինչև 2006 թվականը զբաղեցրել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնը։
2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր:
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել